Ռուսաստանում սպանված ՀՀ քաղաքացու դին հաջողվել է տեղափոխել Հայաստան` ՌԴ-ում ՀՀ դեսպանի և հյուպատոսի շնորհիվ (ֆոտո)
Հասարակություն
Վերջապես հաջողվել է Հայաստան տեղափոխել օրեր առաջ Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանված ՀՀ քաղաքացի, 35-ամյա Արմեն Ազոլյանի դին: Դա հնարավոր է դարձել ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի եւ դեսպանատան հյուպատոս Գարեգին Մելիքսեթյանի շնորհիվ: Մինչ այդ Ազոլյանի հարազատները դիմել էին ՀՀ արտգործնախարարություն, որտեղից նրանց պատասխանել էին, որ պետք է դիմում գրեն, որը պետք է քննվի՝ համապատասխան ընթացք տալու համար: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Հարազատները, ենթադրելով, որ ՌԴ համապատասխան մարմինները չեն կարող սպասել, թե ինչ կորոշի մեր դիվանագիտական գլխավոր կորպուսը, անմիջապես դիմել են ՌԴ-ում ՀՀ դեսպանություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեսպանն ու հյուպատոսը, իմանալով, որ ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, անմիջապես ձեռնարկել են համապատասխան միջոցներ՝ ռուսաստանահայ մի գործարարի օգնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ Արմեն Ազոլյանի դին Տվերից Մոսկվա, իսկ այնտեղից էլ Հայաստան տեղափոխելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Օլեգ Եսայանն ու հյուպատոս Մելիքսեթյանը սպանվածի գործը վերցրել են անձնական վերահսկողության տակ եւ հետամուտ են լինելու, որպեսզի ՌԴ իրավապահ մարմինները բացահայտեն սպանության հանգամանքները:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն