Վենգերը մեզ պետք է ընթրիք հյուրասիրի՝ Օզիլին իրեն տալու համար. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ «Արսենալին» բախտը ժպտացել է, որ մադրիդյան թիմը համաձայնել է նրանց տալ Մեսութ Օզիլին:
«Անգլիական Պրեմիեր լիգայում հավասարակշռություն կա, սակայն ինքս կարծում եմ` լավագույն կազմը ունի «Մանչեսթեր Սիթին»:
«Արսենալի» մոտ ամեն ինչ կարգին է, իհարկե, այդ հարցում մենք նրանց օգնեցինք: Վենգերը մեզ պետք է ընթրիք հյուրասիրի՝ Օզիլին իրեն տալու համար (ծիծաղում է): Այդ որոշումը կայացրել եմ ես: Այն բանից հետո, երբ ձեռք բերեցինք Բեյլին, Օզիլի համար տեղ գտնելը դժվար էր, իսկ նրան պետք էր խաղալ»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է The Times-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում