«Զարթնի´ր, նախագա´հ, մայրն է գալիս». երթ` դեպի նախագահական
Հասարակություն
«Հայ մայրերն արդարություն են պահանջում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը նոյեմբերի 26-ին` ժամը 12:00-ին, հավաքվել է Ազատության հրապարակում և երթով շարժվել դեպի նախագահական նստավայր` պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Կանայք Ազատության հրապարակ էին եկել ցուցապաստառներով. «Մենք Սոսե ենք», «Թույլ չենք տա ոտնահարել Եռաբլուրը», «Հայաստանը ես եմ, Հայաստանը դու ես, Հայաստանը մենք ենք», «Երդմնազանց նախագահին՝ ոչ», «Տեր կանգնենք մեր երկրին»:
«Զարթնի´ր, նախագա´հ, մայրն է գալիս, ողբով է գալիս»,-հայտարարեց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը և երթը շարժվեց դեպի նախագահական:
Երթին էին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ՀԱԿ անդամներ, ազատամարտիկներ, Անի Զախարյանը:
Կանայք պահանջում էին հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Վերջիններս մտել են նախագահականի ընդունարան, որտեղից քիչ անց վրդովված դուրս են եկել, քանի որ նրանց ընդունելու ցանկություն է հայտնել նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն