Ինքնասպանության փորձ կատարած անձը հարձակվել է շտապ օգնության խմբի վրա
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 23-ին` ժամը 16.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել շտապ օգնության ենթակայանի կարգավարը և հայտնել, որ Նուբարաշենի 12-րդ փողոցի տներից մեկի բնակիչը հարձակվել է շտապօգնության խմբի վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ թույն խմելու և կախվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած, 1963 թ. ծնված Սահակ Մ.-ն հարձակվել է շտապօգնության խմբի վրա:
Նույն օրը` ժամը 18.35-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ «թունաքիմիկատի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սահակ Մ.-ն:
Ժամը 18.40-ին Սահակ Մ.-ի որդին հաղորդում է տվել, որ հայրը թույն խմելու և կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն