Ամուսնության առաջարկ՝ «ամպե» գրառման ձևով
Այլ
Բևերլի Հիլզի և Սանտա Մոնիկայի երկնքում հայտնվել է «ամպե» գրառում, որն իրենից ներկայացնում էր ամուսնության առաջարկ՝ ուղղված ոմն Միկկոյի: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Գրությունը երկնքում արվել է օդաչուի կողմից, բայց արդյոք հենց նա է սիրահարը, թե պարզապես պատվերով է կատարել, հայտնի չէ:
Նման յուրօրինակ ամուսնության առաջարկը մեծ իրարանցում է առաջացրել սոցցանցերում և բլոգերների շրջանում: Նման միջոցով էլ տարածվել է կատարվածի լուսանկարը և տեսանյութը:
Պարզվել է, որ աղջիկն ընդունել է ամուսնության առաջարկը: Ավելի ուշ նման գրառում էլ է հայտնվել երկնքում. «Միկկոն ասաց՝ այո»:
Սիրահարների ինքնությունը դեռ պարզ չէ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն