Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) 

Վարչապետն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Քաղաքական

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:

Այցի առաջին կանգառը մարզի Պեմզաշեն համայնքն էր, որտեղ կառավարության ղեկավարը մասնակցել է վերակառուցված մանկապարտեզի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Տիգրան Սարգսյանը ողջունել և շնորհավորել է համայնքի բնակիչներին այդ առիթով. «Սա ՀՀ նախագահի նախընտրական խոստումն էր, որն ի կատար ածվեց: Դեռևս շատ անելիքներ կան, կոնկրետ նաև ձեր համայնքում, որովհետև մանկապարտեզի պահանջարկը երեք անգամ գերազանցում է այն հնարավորությունը, որ այսօր ընձեռվում է: Դա նշանակում է, որ ծրագրերը պետք է լինեն շարունակական, և ևս մեկ անգամ բոլորիդ շնորհավորում եմ առաջին քայլի համար»: Վարչապետը շրջել է սենյակներով, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին ու հարմարություններին, զրուցել և լուսանկարվել փոքրիկների հետ: 1960 թ. կառուցված մանկապարտեզի շենքի վերանորոգման ծրագրի ընդհանուր արժեքն է 76.171.019 ՀՀ դրամ: Շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են «Շինկարկաս» ՍՊԸ-ի կողմից, մեկնարկել են 2012 թ. նոյեմբերին և ավարտին հասցվել 2013 թ. օգոստոսին:

Պեմզաշեն համայնքի մանկապարտեզի շենքի վերաբացմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:

Պեմզաշենից ուղևորվելով Շիրակի մարզկենտրոն Գյումրի՝ գործադիրի ղեկավարը շրջայց է կատարել Գյումրու տեխնոպարկի տարածքում, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ շինաշխատանքների հիմնական մասն արդեն իրականացվել է, և մինչև տարեվերջ այն կհանձնվի շահագործման: «Այսօր Գյումրու տեխնոպարկն ամբողջությամբ հագեցած է ծրագրերով: Մի շարք միջազգային կառույցներ արդեն հայտ են ներկայացրել տեխնոպարկում գործունեություն իրականացնելու համար, այնպես որ տեխնոպարկի ծրագիրը 2014 թ. ամբողջությամբ կիրականացվի: Գյումրիում տեխնոպարկի կայացման մեր խոստումները և ՏՏ ոլորտում առաջընթաց ապահովելու ծրագրերն իրականություն են դառնում: ՏՏ ոլորտի տասնյակ ձեռնարկություններ այսօր սպասում են, թե երբ ենք տեխնոպարկի շենքը հանձնելու շահագործման: Բացի այդ, տեխնոպարկի ծառայություններից կարող են օգտվել նաև երիտասարդները, այսինքն՝ այն կլինի մեծ, հզոր տեղեկատվական կենտրոն, որը լավագույնը կդառնա Հայաստանում», - լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է վարչապետը:

Հաջորդիվ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրիում բացված ռուսական գրքի տուն, որը ծառայում է որպես գրքի վաճառքի ու մշակութային կենտրոն և ունի հայ-ռուսական մշակույթին ու պատմությանն առնչվող մեծածավալ գրականություն: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է կենտրոնի գործունեությամբ, զրուցել սաների հետ, ապա գրառում կատարել հյուրերի համար նախատեսված մատյանում:
Հայաստանի երկրորդ մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Սարգսյանը եղել է նաև Գյումրու ՀՀ ԳԱԱ Ա. Նազարյանի անվան երկրաֆիզիկայի և ինժեներիայի Սեյսմաբանության ինստիտուտում, որի կիսակառույց շենքը վերակառուցվում է Գյումրի քաղաքի վերականգնման ծրագրի շրջանակում: Նախագծային լուծումներով շենքն ունի փորձարարական և լաբորատոր աշխատասենյակներ, հանդիսավոր հավաքների և գիտաժողովների համար նախատեսված սրահ, սարքավորումների տեղադրման և շահագործման համար հարմարեցված նկուղային մասնաբաժին: Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թվականին: Վարչապետն այցելել է նաև Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի և Գյումրու քաղաքապետարանի նախկին շենքեր, ինչպես նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գյումրի քաղաքի տարածքային բաժին: Այս կապակցությամբ վարչապետը լրագրողներին տեղեկացրել է, որ նշված շինություններ դիտայցի նպատակն է ուսումնասիրել նշված տարածքները՝ պետական գերատեսչությունները ռացիոնալ տեղաբաշխելու և պետական ծառայությունները հասանելի դարձնելու համար:

Կառավարության ղեկավարի այցը Շիրակի մարզ եզրափակվել է Գյումրու «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» ՓԲԸ այցելությամբ, իսկ այնուհետև՝ մասնակցությամբ ճաշատեսակների համտես-ցուցահանդեսին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուրճի կանոնավոր օգտագործումը․ ինչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրաԻնչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համար
Ամենադիտված