Փոքրիկի հուզիչ նամակը Հայոց բանակին (ֆոտո)
Հասարակություն
Սիրելի բարեկամներ, վերջերս ես մի նամակ ստացա իմ լավ ընկեր Էդուարդ Աթանեսյանից: Նա պատմեց ինձ, որ իր տասը տարեկան տղան՝ Բենիամինը, նամակ է գրել Հայոց բանակին: Երբ ես տեսա երեխայի կողմից գեղեցիկ կերպով ձևավորված ծրարը և կարդացի դրանում առկա նամակը, ապա որոշեցի ներկայացնել այն բոլորիդ: Հուզիչ էր տեսնել այս փոքրիկ տղայի ստեղծագործական մոտեցումը իր նամակին և բացահայտել այն խորը ասելիքը, խորը «մեսիջը», որն առկա է դրա բովանդակության մեջ: Իհարկե, առաջին հերթին ես խնդրեցի իմ ընկերոջը թույլ տալ ներկայացնելու, հրապարակելու իր տղայի նամակը և միայն նրա բարի թույլտվությունը ստանալուց հետո որոշեցի գրել այս հոդվածը:
Օտարազգի իմ բազմահազար ընթերցողների համար այս նամակի բովանդակությունը հասանելի դարձնելու նպատակով ես դրա հիմնական ասելիքը խնամքով թարգմանել ու ստորև մանրամասն կերպով ներկայացրել եմ անգլերեն լեզվով: Արտասահմանցի ընթերցողներիս նշել եմ, թե որքան հզոր է Հայոց բանակը և թե ինչպես է երեխան հպարտանում մեր բանակով ու զինվորով: Իսկ ահա հայ ընթերցողներիս համար ստորև պարզապես ներկայացնում եմ նամակի տեսածրումը (սկանը):
Ես հպարտ եմ այս բալիկով, քանի որ այնքան շատ հայրենասիրություն կա նրա մեջ, այնքան շատ սեր ու նվիրում իր Հայրենիքի նկատմամբ: Նա սիրում է իր Պետությունն ու պետական խորհրդանիշները և պատրաստ է ծառայել սիրելի Երկրի համար: Նա անպայման ապրելու է իր Հայրենիքում՝ Հայաստանում: Կարծում եմ, որ փոքրիկ տղայի այս նամակը շատ ուսանելի է…
Շնորհակալություն իմ լավ ընկերոջն ու նրա ընտանիքին, որ այսպիսի զավակ են դաստիարակել:
Շնորհակալություն նաև այս փոքրիկ տղային և այն երիտասարդ պայծառ սերնդին, որն արարելու է մեր Պետության վաղվա օրը:
Առլեն Շահվերդյան





















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն