Մարգար Օհանյանը պատրաստվում է իր բիզնեսները տեղափոխել ՌԴ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանը պատրաստվում է իր բիզնեսները տեղափոխել ՌԴ: Մեր տեղեկություններով՝ վերջինս բանտից ազատվելուց հետո այդ նպատակով մեկնել է ՌԴ, որպեսզի ծանոթանա այնտեղի «պայմաններին»: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մ. Օհանյանի հետ՝ տեղեկության իսկությունը պարզելու համար: Նա չհերքեց, որ եղել է ՌԴ-ում, փոխարենը հայտարարեց. «Ես այստեղից ոչ մի տեղ գնալու չունեմ... ես էստեղ եմ մնալու մինչեւ իմ կյանքի ավարտը: Հայաստանից լավ տեղ ես չունեմ ապրելու, ես ծնվել եմ Երեւանում, մեծացել եմ Երեւանում, պապ ունեմ այստեղ թաղված, հայր ունեմ այստեղ թաղված: Չեմ էլ ընդունում, որ ինչ-որ մեկը կարող է տենց բան ասել: Էդ էր պակաս, որ ես Հայաստանից գնամ»: Երբ հստակեցրինք, որ խոսքը ոչ թե արտագաղթելու, այլ բիզնեսի մասին է, Օհանյանը կրկնեց նույն միտքը. «Ես Հայաստանից գնացողը չեմ»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը