Ավտովթար Ուշի գյուղի ոլորաններում. կա զոհ (լրացված)
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 26-ին` ժամը 20.42-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի ՈԻշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Օդեսայից Երևան ուղևորվելիս «Ռենո» մակնիշի AB 1725 BB պետհամարանիշով բեռնատարը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300մ գլորվելով հարակից տնամերձ հողամասերը` վնասել տներից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2106» 88 VO 889 պետհամարանիշով ավտոմեքենան, ինչպես նաև հացատան պատն ու ծածկը:
ՃՏՊ-ի հետևանքով վարորդ` Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Նիկոլայ Կառնեյչուկը (ծնվ. 1962 թ.), հայտնվել է ավտոմեքենայի խցիկի տակ և ստացված վնասվածնքերից տեղում մահացել:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել զոհվածի դին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն