Լևանդովսկին և Մխիթարյանը շատ լավ խաղացին. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Նապոլիի» նկատմամբ հաղթանակից հետո նշել է, որ իր թիմն արժանի էր հաղթանակի:
«Ի սկզբանե պարզ որ, որ հետաքրքիր և դիտարժան խաղ է լինելու: Մենք բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք և կարողացանք օգտագործել դրանցից մի քանիսը: Ամբողջ թիմը լավ խաղաց, իսկ Լևանդովսկին և Մխիթարյանը չկարողացան օգտագործել իրենց հնարավորությունները: Ամեն դեպքում, նրանք երկուսն էլ շատ լավ խաղացին: Մխիթարյանը ցուցադրեց բացառիկ կատարում, ինչպես դերբիում: «Նապոլին» շատ ուժեղ և արժանի մրցակից էր, սակայն, այնուամենայնիվ, անհարկի գոլ բաց թողեցինք»,- Կլոպի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ դորտմունդյան թիմը հաղթեց 3:1 հաշվով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում