«Այաքսը» «Բարսելոնային» գերազանցեց անհատապես. Մարտինո
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Այաքսին» պարտվելուց հետո նշել է.
«Մենք պետք է մտածենք տեղի ունեցածի մասին և խոսենք ֆուտբոլիստների հետ: Իհարկե, «Բարսելոնան» լուծել է հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը, իսկ «Այաքսը» պայքարում է դրա համար: Սակայն մենք չենք կարող մեզ թույլ տալ նման առաջին խաղակես: Մի օր մենք պետք է կրեինք առաջին պարտությունը: Իհարկե, կցանկանայինք, որ դա ավելի ուշ տեղի ունենար: Պետք է խոստովանեմ. որ «Այաքսը» մեզ գերազանցեց անհատապես»,-նշել է Մարտինոն:
Հիշեցնենք, որ կատալոնացիները պարտվել են 1:2 հաշվով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում