«Բարսելոնան» սարսափելի խաղաց, արդարացում չունենք. Պիկե
Սպորտ
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Այաքսի» հետ արտագնա խաղին, նշել է, որ իր թիմը սարսափելի է խաղացել. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Մեզ չէր բավականացնում համապատասխան խաղամակարդակը. համոզված եմ, որ թիմակիցներս գիտակցում են դա: Մրցակիցը կարող էր գերիշխել առանձին դրվագներում, սակայն անթույլատրելի է այն, ինչը տեղի ունեցավ առաջին խաղակեսում:
Կարծում եմ` «Բարսելոնան» իր վատագույն առաջին խաղակեսը խաղաց այս մրցաշրջանում: Մենք սարսափելի խաղացինք և արդարացում չունենք»,- նշել է Պիկեն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում