«Չելսին» արժանի էր այս պարտությանը. Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում արտագնա խաղում «Բազելին» պարտվելուց հետո նշել է, որ իրեն դուր չի եկել իր թիմի խաղը:
«Չելսին» վատ խաղ անցկացրեց և արժանի էր այս պարտությանը: Ինձ դուր չէր գալիս թիմիս խաղը հանդիպման առաջին իսկ րոպեից: Մենք միանգամից պաշտպանությունում սխալ թույլ տվեցինք: Կարծում եմ` խաղացողները հոգնել են: Իրենց ազդեցությունն ունեցան նաև վերջերս հավաքականում անցկացրած խաղերը»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Բազելը» հաղթել է 1:0 հաշվով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում