Ակնհայտ է՝ ամեն ինչ փոխվեց 11 մետրանոցի պատճառով. Բենիտես
Սպորտ
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը.
«Ակնհայտ է, որ ամեն ինչ փոխվեց 11 մետրանոցի պատճառով: Կարծում եմ` լավ խաղ ցուցադրեցինք Եվրոպայի լավագույն ակումբներից մեկի հետ պայքարում: Բնավարություն ցույց տվեցինք, բարձրակարգ խաղ ցուցադրեցինք: Տղաները լավ աշխատանք կատարեցին:
Մի՞թե մենք «Բորուսիային» թույլ տվեցինք շատ գոլային պահեր ստեծել: Եվ եկեք չմոռանանք, որ «Բորուսիան» արդեն 6 տարի հանդես է գալիս նույն մարզչի գլխավորությամբ, իսկ անցած տարի նրանք Չեմպիոնների լիգայի եզրափակչում էին»,-Բենիտեսի խոսքերը մեջբերում է իտալական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում