ԱՄՆ-ում ոստիկանն իրեն հարվածել է էլեկտրաշոկով գումար վաստակելու համար
ԱՄՆ
ԱՄՆ-ում Ինդիանա նահանգի ոստիկանության տեղամասերից մեկի ղեկավարը որոշել է բավականին տարօրինակ քայլի դիմել` 9 հազար դոլար գումար վաստակելու համար, որպեսզի կարողանա հսկիչ պարեկային ծառայություն իրականացնել: Տղամարդն իր վրա փորձարկում է էլեկտրաշոկի աշխատանքը, տեղեկացնում է Associated Press-ը:
Ծառայողական մեքենա վարձելու համար 63-ամյա Դենի Բեյքերը պատրաստ է իր վրա փորձարկել էլեկտրաշոկի ազդեցությունը, մի գործիք, որն ամերիկացի ոստիկաններն օգտագործում են հանցագործներին բռնելու համար:
«Սա մեծ խայտառակություն է, որ մենք նման միջոցով ստիպված ենք գումար վաստակել: Սակայն նահանգային բյուջեն չի բավականացնում, և մենք ստիպված ենք հարցի լուծում գտնել», հայտարարել է Բեյքերը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն