Սատկել է Բիձինա Իվանիշվիլիի շնաձուկը. ԶԼՄ-ներ
Վրաստան
Վրաստանի նախկին վարչապետին պատկանող սպիտակ շնաձուկը, որը գտնվում էր նրա բիզնես կենտրոնի ակվարիումում, սատկել է անորակ ջրից. գրում է Newsgeorgia-ն` հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին: Իվանիշվիլին շատ է զայրացել տեղի ունեցածով և հրամայել է մասնագետներին ուսումնասիրել ջուրը, որը ենթադրաբար դարձել է շնաձկան մահվան պատճառը:
«Բիձինա Իվանիշվիլիի շնաձուկը մահացել էր նոյեմբերի սկզբին: Դրա պատճառը անորակ ջուրն է եղել: Լուրջ կասկածներ կան, որ ջրամատակարարման խողովակները չեն համապատասխանել չափանիշներին, և դա անհարժեշտ է հետազոտել»,-ասել է իրավապաշտպան Նիկոլոզ Մժավանձեն:
ԶԼՄ-ների տվյալներով` սպիտակ շնաձուկը բերվել էր Իվանիշվիլիի բիզնես կենտրոն հոկտեմբերի սկզբին և տեղադրվել էր հսկայական ակվարիումում, որի համար օգտագործվել էր 25 տոննա աղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն