Համոզված ենք, որ հաջորդ փուլ դուրս կգանք. Մխիթարյան
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Նապոլիի» նկատմամբ հաղթանակին, նշել է.
«Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք: Թիմակիցներս գերազանց աշխատանք կատարեցին: Իհարկե, ցանկանում էի ինքս գոլ խփել, սակայն չստացվեց: Կարևոր չէ` ես աչքի ընկա, թե` ոչ, կարևորը հաղթանակն է:
Մենք հակագրոհի հնարավորություն ունեցանք և օգտվեցինք դրանից` գրանցելով երրորդ գոլը: Համոզված ենք, որ խմբից դուրս կգանք հաջորդ փուլ, չնայած «Մարսելն» ուժեղ մրցակից է: Մեր դեմ խաղում նրանք կփորձեն միավոր վաստակել: Այնուամենայնիվ, գիտենք, թե ինչպես է պետք խաղալ նրանց դեմ: Կարծում եմ` արդյունքի կհասնենք»,-Մխիթարյանի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում