Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգը վիրավորվել է Չիլիի ընտրական հանձնաժողովից
Այլ
Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգ Կորրեա Պերես անունով երիտասարդ չիլիացին պատրաստվում է դատի տալ ազգային ընտրական հանձնաժողովին: Ինչպես հաղորդում է EFE գործակալությունը, 19-ամյա Շեքսպիրը նման քայլի է դիմում, քանի որ նրա անձը հաստատող լուսանկարը հայտնվել է համացանցում և դարձել կատակների և ծաղրի թեմա:
Լուսանկարն արվել է նախագահական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի աշխատակից Էնրի Էլիաս Խադուե Պալմայի կողմից: Վերջինս լուսանկարը տեղադրել է Facebook-ի իր պատին, սակայն նրա ընտանիքի անդամները խորհուրդ են տվել այն հեռացնել՝ խնդիրներից խուսափելու համար: Պալմայի խոսքով՝ լուսանկարը մնացել է ընդամենը 10 րոպե, սակայն այդ ընթացքում այն հասցրել են պահպանել ընտրական հանձնաժողովի անդամները և նրանց հետ կապ չունեցող օգտատերեր:
Երբ փաստաթղթի տերն իմացել է այդ մասին, նա իր վրդովմունքն է հայտնել և այդ մասին պատմել տեղի պարբերականներին՝ հավելելով, որ անգամ դպրոցում իրեն չեն ծաղրել իր անվան համար:
Ինքը` Պալման, արդեն ներողություն է խնդրել Շեքսպիրից և նրա ընտանիքից՝ նշելով, որ հատուկ վիրավորելու նպատակ չի ունեցել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն