Թաիլանդում ջրի տակից հրե գնդեր են օդ բարձրանում (տեսանյութ)
Այլ
Թայլանդի Նոնգհայ քաղաքում զբոսաշրջիկները նկատել են, թե ինչպես են Մեկոնգ գետի ջրից վեր բարձրանում և օդում լուծվում հարյուրավոր բազմերանգ հրե գնդեր:
Ամեն տարի հոկտեմբերի առաջին լիալուսնի ժամանակ Թայլանդի հյուսիսում և Լաոսում ապրող բնակիչներն ու հազարավոր զբոսաշրջիկներ ականատես են դառնում բնության այս հրաշքին՝ Նագի հրե գնդերին. Պավարանա տոնի նախօրեին մայրամուտի ժամանակ Մեկոնգ գետի վրա երկինք են բարձրանում բազմագույն գնդեր, որոնք անհետանում են 10-20 մետր բարձրության վրա:
Գիտնականները բնության այս գաղտնիքը` հրե գնդերը, պայմանավորում են գետի հոսանքով տեղափոխվող տարբեր նյութերի խմորումներով:
Իսկ տեղի բնակիչները ենթադրում են, որ յոթգլխանի Նագ օձը, որը գետի մեջ է ապրում, այդ միջոցով պատվում է Բուդդային:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն