Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ Աշոտյան Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա Հայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջ Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ Անդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը Իշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. Աբրահամյան Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է 

Ոստիկանության բարեփոխումներին նվիրված համաժողովն ավարտեց աշխատանքը

Հայաստան

Նոյեմբերի 27-ին ոստիկանության բարեփոխումներին նվիրված երևանյան միջազգային համաժողովը շարունակեց իր աշխատանքը:
Համաժողովի երկրորդ օրը բաղկացած էր երեք բաժնից:

«Ոստիկանության հաշվետվողականությունը և թափանցիկությունը» խորագրի ներքո զեկուցողներն անդրադարձան ոստիկանության հաշվետվողականության հասկացությանը, հաշվետու և թափանցիկ ոստիկանություն ձևավորելու կարևորությանը, ոստիկանության հանդեպ ներքին և արտաքին վերահսկողություն իրականացնող մարմինների գործունեությանը:

ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր ելույթում ներկայացրեց խորհրդարանական վերահսկողության հիմնախնդիրները:

Ոստիկանության հաշվետվողականության ու թափանցիկության ոլորտում Հայաստանի փորձին, մասնավորապես՝ նոր ձևավորված կարգապահական հանձնաժողովի գործունեությանը, հակակոռուպցիոն ծրագրերին և ներքին վերահսկողության կազմակերպմանն անդրադարձավ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրին ներկայացրեց կենտրոնի դերը հաշվետվողականության և բարեվարքության զարգացման հարցում:

Զեկույցներում արծարծված խնդիրների քննարկումից հետո համաժողովի մասնակիցներն անցան երկրորդ բաժնին, որը նվիրված էր ոստիկանական կրթության հիմնախնդիրներին: Քննարկվեցին այնպիսի կրթական համակարգի ձևավորման կարևորությունն ու անհրաժեշտությունը, որտեղ ոստիկանության աշխատակիցները կստանան ժամանակի պահանջներին համապատասխանող պատրաստություն:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի գլխավոր խորհրդական Նեվենկա Տոմիչն իր զեկույցում անդրադարձավ մասնագիտական կրթության հիմնարար նշանակությանը ժամանակակից ոստիկանական ծառայության ձևավորման գործում:
Այս բնագավառում Հայաստանի փորձը ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական զարգացման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը, վրացական փորձը՝ Վրաստանի ակադեմիայի զարգացման և միջազգային համագործակցության բաժնի պետ Միխեիլ Գելաշվիլին:

«Հանրային վստահությունը ոստիկանության նկատմամբ» բաժնում հիմնական քննարկման թեման էր ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման հարցում համայնքային ոստիկանության նշանակությունը:
Զեկույցներով հանդես եկան ԵԱՀԿ Քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարկո Կուբնին, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը: Ոստիկանության հանդեպ հանրային վստահության վերաբերյալ հարցումների արդյունքները ներկայացրեց «Կրիմինոլոգների հայկական ասոցիացիայի» նախագահ Աննա Մարգարյանը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի, ԵԱՀԿ Քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարկո Կուբնիի, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրիի, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի պատասխանատու Լիլիան Շալառուի ամփոփիչ ելույթներով ոստիկանության բարեփոխումներին նվիրված երևանյան միջազգային համաժողովն ավարտեց իր աշխատանքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասին
Ամենադիտված