Վարչապետը հորդորեց համբերել
Քաղաքական
Այս շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստի օրը փոփոխության է ենթարկվել: Եթե ամեն անգամ նիստը տեղի է ունենում շաբաթվա հինգշաբթի օրը, այս անգամ այն տեղի ունեցավ այսօր` չորեքշաբթի:
Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապում էր` մասնակցելու նիստին, լրագրողները հասցրին հարցնել, թե ինչ ակնկալիքներ ունի նոյեմբերի 28-29-ին կայանալիք Վիլնյուսյան գագաթնաժողովից:
«Միայն դրական ակնկալիքներ ունենք: Լցվեք համբերությամբ. մեկ օրից ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց վարչապետը:
Ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ ևս Տիգրան Սարգսյանը հորդորեց մի փոքր համբերություն ցուցաբերել:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Վիլնյուսում նախագահը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն