«Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 10 ֆուտբոլիստով կարողացավ խոշոր հաշվով պարտության մատնել «Գալաթասարային»: Հադիպումն ավարտվեց 4:1 հաշվով: Դաշտի տերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Գարեթ Բեյլը (37), Ալվարո Արբելոան (51), Անխել Դի Մարիան (63) և Իսկոն (81):
Թուրքական ակումբի միակ գոլը 38-րդ րոպեին հեղինակեց Բուլուտը:
Նշենք, որ հանդիպման 26-րդ րոպեին «Ռեալը» մնաց 10 ֆուտբոլիստով՝ կարմիր քարտ ստացավ Սերխիո Ռամոսը:
Արդյունքում Անչելոտիի թիմը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Մադրիդյան թիմը 13 միավորով B խմբում զբաղեցնում է առաջին տեղը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում