Վիլնյուսում ընդամենը ստորագրվելու է հայտարարության տեքստ
Հայկական Մամուլ
Երեկ վերջապես հայտնի դարձավ, թե Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում ինչ է անելու: Պարզվեց, որ ընդամենը ստորագրվելու է հայտարարության տեքստ, որում, ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, կարձանագրվեն Հայաստանում իրականացված բարեփոխումները եւ այն, որ ՀՀ-ն մշտապես կշարունակի քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ:
Ասել է թե՝ 3 տարուց ավելի եվրաինտեգրման ճանապարհով գնացող Սարգսյանի իշխանությունն այսուհետ միայն կերկխոսի եվրոպացիների հետ եւ ոչ ավելին: Փոխարենը մեր ազգային հարստությունը տարբեր առիթով նրանք կնվիրաբերեն Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը: Թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ մարտի 1-ին թափված արյան վրայով իշխանության եկած Սերժ Սարգսյանին նույն եվրոպացիները լեգիտիմացրին: Ու թերեւս դա է պատճառը, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մի տեսակ անտարբերություն է ցուցաբերում Սարգսյանի իրականացրած քայլերի նկատմամբ, քանի որ դրանք չեն բխում Հայաստանի շահերից:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը