Բժշկական «մաֆիան» մեր երկրում ամենակարողն է. 2 ամսական փոքրիկը պատվաստումից հետո մահացել է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: 2 ամսական եւ 10 օրական Մանուշակ Մարկոսյանը Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո մահացել է: Մեզ հետ զրույցում մահացած Մանուշակի տատիկը' Մանուշակ Մարկոսյանը, պատմեց, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, ինչ մասին իրենք չեն իմացել, իսկ հիվանդանոցի բժշկուհի Մարինա Աղամալյանը, առանց բուժզննելու, երեխային պատվաստել է:
«Մենք չենք լռելու եւ դիմելու ենք դատարան»,-ասաց տատիկը: Իհարկե, Սպիտակի հիվանդանոցի տնօրինությունը եւս, ինչպես բոլոր բժիշկները, իրեն մեղավոր չի համարում: Հավանաբար, նման դեպքերի կրկնությունը Հայաստանում կկանխվի, եթե մի քանի բժիշկներ իրենց տված Հիպոկրատի երդումը դրժելու եւ անբարեխիղճ աշխատելու համար հայտնվեն ճաղերի հետեւում: Այնպիսի տպավորություն է, որ բժշկական «մաֆիան» մեր երկրում ամենակարողն է. նրանք միմյանց դեմ ցուցմունք չեն տալիս ու թերությունները չեն բարձրաձայնում: Բայց մինչեւ ե՞րբ:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը