Հրանուշ Հակոբյանը ԽՍՀՄ տարիներին կուսակցական բուռն անցյալ է ունեցել
Հայկական Մամուլ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրանուշ Հակոբյանը ԽՍՀՄ տարիներին կուսակցական բուռն անցյալ է ունեցել` հասնելով ընդհուպ մինչեւ ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղարի: Ու թեեւ Հակոբյանը վաղուց արդեն ՀՀԿ-ական է, նույնիսկ` ՀՀԿ ԳՄ անդամ, սակայն շարունակում է հավատարիմ մնալ իր առաջին կուսակցությանը՝ Կոմկուսին: Բանն այն է, որ տիկին Հակոբյանն իր ունեցվածքի հայտարարագրում՝ դրամական միջոցների մեջ, նշել է նաեւ խորհրդային ռուբլու տեսքով ունեցվածքը, իսկ այն կազմում է 82 հազար 821 ռուբլի. գումար, որը խորհրդային տարիներին համարվում էր ահռելի ունեցվածք:
Ուշագրավն այն է, որ 2012թ. տարեսկզբին նա հայտարարագրել է 82 հազար 821 ռուբլի, իսկ տարեվերջին' 82 հազար 882 ռուբլի: Թե ինչպես են գոյություն չունեցող երկրի անվավեր փողերն ավելացել, անհասկանալի է: Հ. Հակոբյանի' ներկայիս արժույթներով ունեցվածքը եւս քիչ չէ՝ 28 մլն 287 հազար դրամ, 26 հազար 881 դոլար եւ 21 հազար 827 եվրո: Եվ այս ամենը նա կուտակել է չոր աշխատավարձով, քանի որ եկամտի որեւէ այլ աղբյուր նշված չէ:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը