Նախկին պատգամավորից կբռնագանձեն 22 մլն ՀՀ դրամ
Հայկական Մամուլ
«Դատարանը օրերս բավարարել է Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենի պահանջը՝ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից բռնագանձել 22 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև՝ այդ գումարին շուրջ 2 տարի շարունակ ավելացած տոկոսները:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ֆրանսիացին մի քանի տարի առաջ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Ավելին՝ վերջինիս նկատմամբ անգամ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցված եղել՝ վաշխառության հոդվածով:
Բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ոստիկանություն՝ ապացույցներ ներկայացնելով, որ ֆրանսիացին զբաղված է տոկոսով փող տալով:
«ՉԻ»-ի հետ զրույցում Նապոլեոն Ազիզյանը ևս հաստատեց մեր տեղեկությունները նշելով, որ որոշ ժամանակ առաջ ինքը կանչվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության բաժին, որտեղ էլ տեղեկացել է, որ ֆրանսիացու նկատմամբ գործ է հարուցված»,–գրում է թերթը:
Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը