«Մինչև 2040թ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի». Голос России
Հայկական Մամուլ
ՌԴ կենտրոնական պետական տեղեկատվական գործակալության «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը երեկ Հայաստանի մասին ընդարձակ ռեպորտաժ է եթեր հեռարձակել չափազանց ուշագրավ վերնագրով՝ «Մինչև 2040թ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի»։ Գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Ռեպորտաժի հեղինակները կենտրոնացել են արտագաղթի թեմային՝ տեղեկություններ հաղորդելով, որ միայն վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է մոտ 250 հազար մարդ։ Ռուսական «ամենակարևոր» ռադիոյով նման ռեպորտաժը հատուկ ուշադրության է արժանի, քանի որ եթեր է հեռարձակվել հատկապես ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցից մի քանի օր առաջ, և սա այն դեպքում, երբ ռուսական լրատվամիջոցները առանձնապես չեն անդրադառնում ՀՀ-ին ընդհանրապես և Պուտինի այցին մասնավորապես:
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը