Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հրամանատարին «խորհուրդ են տվել» Պուտինի աչքին «չերևալ»
Հայկական Մամուլ
«168 Ժամ» թերթի տեղեկություններով, Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի դիմավորման արարողությանը: Այն ժամանակ, երբ ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է այցելի 102-րդ ռազմաբազա, Ռուզինսկին արձակուրդ է վերցրել: Ավելի հավանական է, որ նրան «խորհուրդ են տվել» արձակուրդ գնալ՝ Վլադիմիր Պուտինի աչքին չընկնելու համար:
Ռուզինսկին հայտնի է նրանով, որ երկու ամիս առաջ ռուսական բանակի «Կրասնայա զվեզդա» պաշտոնաթերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ, եթե Ադրբեջանը որոշի ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, 102-րդ ռազմաբազան ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների շրջանակում կմիջամտի պատերազմական գործողություններին:
Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը բազմիցս պահանջել է պաշտոնական բացատրություն տալ Ռուզինսկու խոսքերին: Միայն վերջերս ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ դա կարող է լինել լրագրողի սխալի հետևանք»:
Մանրամասները՝ «168 ժամ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը