Գյուղացիները սարսափած են նախկին գյուղապետի վերադարձից. Այնթապում թեժ ընտրություններ են սպասվում
Հայկական Մամուլ
«Արարատի մարզի Այնթապ համայնքում դեկտեմբերի 8-ին սպասվող գյուղապետի ընտրությունները գյուղը բաժանել են 2 ճամբարի: Երկրորդ անգամ գյուղապետ է ուզում ընտրվել գործող համայնքապետ ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանը, որի մրցակիցը նախկին համայնքապետ, անկուսակցական Լյովա Թարվերդյանն է:
Ասում են, որ վերջինի օրոք գյուղով կարծես ցունամի անցած լիներ. Թարվերդյանն անխնա վաճառել է գյուղի սեփականություն հանդիսացող հողերը, և այնթապցիք սարսափում են նրա վերադարձի հեռանկարից, սակայն նա մեծ շրջապատ ունի և նույնքան մեծ շանսեր, որքան մյուս թեկնածուն: Սա մարզի ամենամեծ գյուղն է՝ 12 հազար բնակչով, բավական մեծ բյուջեով, և պայքարն էլ նույնքան թեժ է:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը