ԱԺ-ն կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցով 2-րդ արտահերթ նիստ չի հրավիրի
Հայկական Մամուլ
«Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցով խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերն Ազգային ժողովի արտահերթ նիստ երկրորդ անգամ չեն հրավիրելու: Նրանք հարցի քննարկման այլ տարբերակ են ընտրել:
Ըստ «Հժ»-ի տեղեկությունների՝ հաշվի առնելով, որ իշխող մեծամասնությունն այս անգամ էլ նույն հաջողությամբ կտապալի խնդրահարույց օրենքի քննարկումը և չի ներկայանա արտահերթ նիստին, սույն ուժերի ներկայացուցիչները մտադիր են հարցը հերթական քառօրյա մտցնել՝ օգտվելով Աժ կանոնակարգ օրենքի 52 հողվածի 6-րդ կետով ընձեռնված հնարավորությունից: Ըստ այդմ, պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Աժ որոշման նախագիծը (հավանաբար նախագիծը կլինի կենսաթոշակային նոր համակարգի մասին օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին) առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում արտահերթ»:
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը