Իտալիայի Սենատը Բեռլուսկոնիին զրկեց պատգամավորական լիազորություններից
Աշխարհ
Իտալիայի Սենատը նոյեմբերի 27-ի երեկոյան քվեարկել է երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին պատգամավորական լիազորություններից զրկելու օգտին. տեղեկացնում է Reuters-ը:
Խորհրդարանն իր աջակցությունն է հայտնել դատարանի կայացարած որոշմանը` արգելել Բեռլուսկոնիին 2 տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնել խարդախության մեղադրանքի պատճառով:
«Առաջ Իտալիա» կուսակցության ղեկավար Բեռլուսկոնին, ելույթ ունենալով Սենատի առջև, հայտարարել է, որ անկախ խորհրդարանի որոշումից` ինքը մտադիր չէ դադարեցնել իր քաղաքական գործունեությունը: Նախկին վարչապետն ընդգծել է, որ պարտադիր չէ Սենատի անդամ լինել քաղաքական կուսակցություն ղեկավարելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն