Պատահարներ Արտաշատ-Երևան, Երևան-Երասխ և Եղեգնուտ-Արևիկ ավտոճանապարհներին
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 27-ին` ժամը 04.50-ին, Արտաշատ-Երևան ճանապարհին` Մխչյան գյուղի հատվածում, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել Կորսա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
___
Նոյեմբերի 27-ին` ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 79-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
___
Նոյեմբերի 28-ին` ժամը 01.30-ին, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Եղեգնուտ-Արևիկ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն