Մխիթարյանը շատ խելացի և բարեհամբույր մարդ է. Ցորկ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը գովերքի խոսքեր է ուղղել թիմի հայ կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի հասցեին. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Ցորքը տպավորված է եղել Չեմպիոնների լիգայում «Նապոլիի» հետ հանդիպմանը Մխիթարյանի ցուցադրած խաղով:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է դորտմունդցիների հաղթանակով` 3:1 հաշվով:
«Մխիթարյանը շատ խելացի, կիրթ և բարեհամբույր մարդ է: Նա հիանալի դաստիարակություն ունի և հիանալի ֆուտբոլիստ է»,-ասել է Ցորկը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում