Կառլեն Մկրտչյանը բաց կթողնի Եվրոպայի լիգայի առաջիկա խաղը
Սպորտ
Այսօր Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մախաչկալայի «Անժին» հանդիպելու է «Շերիֆին»:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը:
«Գաջիբեկովն ու Մկրտչյանը վնասվածք ունեն, դժվար է ասել` կմասնակցեն արդյոք նրանք հանդիպմանը: Այս երկու ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս չեն գա»,-գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևի խոսքերը մեջբերում է Մախաչկալայի թիմի պաշտոնական կայքը:
Հայ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել երկրի առաջնության 17-րդ տուրում «Վոլգայի» հետ խաղում (0:0):


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում