Ինքնասպանությունից առաջ փոխտնօրենը գրել է մորը. «լվացվելիս ինձ չհիշես». shamshyan.com
Արտակարգ Պատահար
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ նոյեմբերի 28-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 04:00-ի սահմաններում շտապ օգնության 1-03 կայանից ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Ավանեսովի փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Նշված շենք մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Անդրանիկ Ազարյանի գլխավորությամբ, հայտնաբերել են նշված շենքի թիվ 6 բնակարանում 30-ամյա Ռոման Նահապետյանի դին՝ կրծքավանդակի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքով:
Ժամանած քննչական խումբն ու ոստիկանության փորձաքրեագետները դիակի մոտ հայտնաբերել են որսորդական երկփողանի հրացան, ինչպես նաև երկտողներ, որոնցից մեկում Ռ. Նահապետյանը գրել է իր մորը. «լվացվելուց ինձ չհիշես, մամ ջան»: Երկտող է գրել նաև քեռուն, ով մասնագիտությամբ որսորդ է:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն