«Ինձ պետք չէ «Ոսկե գնդակը», որպեսզի հասկանամ, որ լավագույնն եմ». Իբրահիմովիչ
Սպորտ
ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Օլիմպիակոսի» հետ խաղում գոլ հեղինակելուց հետո հայտարարել է, որ իրեն չի համարում «Ոսկե գնդակ» մրցանակի գլխավոր ֆավորիտը:
«Չեմ կարծում, որ արժանի եմ «Ոսկե գնդակի», սակայն դա ինձ համար կարևոր չէ: Ինձ պետք չէ հաղթել այդ մրցանակը, որպեսզի հասկանամ, որ ես լավագույնն եմ»,-32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ֆրանսիական մամուլը:
Նշենք, որ Իբրահիմովիչն իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում