«Հայաստանը համաձայն է զորքերը դուրս բերել 2 ազատագրված տարածքներից». Sabah
Արցախ
Հայաստանը պատրաստ է դուրս բերել զորքերը երկու ազատագրված տարածքներից: Այս մասին գրում է թուրքական իշխանամետ Sabah թերթը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները:
«Թուրքիան Ահմեդ Դավութօղլուի՝ Թուրքիա և Մոսկվա կատարվելիք այցերին ընդառաջ նախապատրաստել է նոր ճանապարհային քարտեզ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»,-գրում է թերթը՝ հավելելով, որ իբր Հայաստանը նախնական փուլում համաձայնվել է ազատել «ադրբեջանական երկու օկուպացված տարածքներ»:
Աղբյուրի պնդմամբ՝ Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանն ինքը դրա մասին պաշտոնապես հայտարարի: Եթե Հայաստանի կողմից նման հայտարարություն հնչի, Ահմեդ Դավութօղլուն կհամաձայնվի մասնակցել Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին:
Թերթի աղբյուրը հայտնել է, որ քայլեր կձեռնարկվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան