«Ինձ և Մեսսիին չի կարելի համեմատել, ինչպես Ալիին և Ֆրեյզերին». Ռոնալդու
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է իր և Լիոնել Մեսսիի մասին անընդհատ արվող համեմատություններին:
Պորտուգալացի ֆուտբոլիստը, մասնավորապես, նշել է.
«Մենք տարբեր խաղացողներ ենք: Մեզ չի կարելի համեմատել, ինչպես Մուհամմեդ Ալիին և Ջո Ֆրեյզերին, կամ էլ` Բորգին և Մակինրոյին, քանի որ ֆուտբոլը թիմային սպորտաձև է: Ես չէի լինի այն ֆուտբոլիստը, ինչպիսին հիմա եմ` առանց թիմակիցներիս օգնության, երկրպագուների և ընտանիքիս աջակցության:
Կարծում եմ` բարձրակարգ խաղ եմ ցուցադրում վերջին մի քանի մրցաշրջանի ընթացքում: «Ռեալում» այլ կերպ հնարավոր չէ»,-Ռոնալդուի խոսքերը մեջբերում է le10sport-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն