«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ-ի Եվրոպական ներկայացուցչության հայտարարությունը
Հասարակություն
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության Եվրոպական ներկայացուցչությունը դատապարտում է Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանի դեմ Հայաստանյան ապազգային վարչախմբի կազմակերպած քայքայիչ գործունեությունը, ինչի հետևանքով նա հրաժարական է ներկայացրել:
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը, Ազատ Օրդուխանյանի նախագահությամբ, այն եզակի սփյուռքյան կառույցներից է, որ հասկացել և տարբերել է համազգային շահը Հայաստանը կառավարող հանցավոր վարչախմբի շահից և մշտապես նպաստել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առողջ ձևափաչ ստեղծելու գործին, ինչպես նաև դեմ է կանգնել Հայստանում տիրող հոռի երևույթներին, բայց նաև դրանց ներթափանցմանը եվրոպական սփյուռք: Մասնավորապես, այդ կեցվածքը հստակ կերպով դրսևորվեց 2012թ. հունիսին ռազմական բժիշկ Վահե Ավետյանի դաժան սպանության դեպքի առթիվ:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության Եվրոպական ներկայացուցչությունը կոչ է անում համատարած ու բացահայտ կերպով մերժել մեր երկիրը և ժողովրդին կեղեքող վարչախմբին ու նրան ծառայող սփյուռքյան ուժերին և զորակցել նրանց խարդավանքների պատճառով դժվարին կացության մեջ հայտնված արժանավոր հայորդուն` Ազատ Օրդուխանյանին:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության Եվրոպական ներկայացուցչություն


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն