ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ» Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթը Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. Գալջյան Արարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություն Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Գիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակ Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում 34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ Միտտեն Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» «Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի 

«Հաշվեցեք, թե մեզնից գոնե մեկը իր կյանքում քանի կնոջ է տենչանքով նայել». Պարույր Սևակ

Գիտություն և Մշակույթ

Առաջադրանք համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին և ճշգրիտ սարքերին.

Հաշվում եք, հաշվում...
Հաշվեցեք հապա,
Թե ինչ ալիքով, քանի վայրկյանում
Եվ քանի գրամ արյուն է հոսում աղջըկա սրտից
Դեպի ամոթխած այտերը նրա
Առաջ բերելով այն բռնկումը ջերմամիջուկյան,
Որ մինչև այսօր, միամտաբար, շիկնանք ենք կոչել
Եվ կոսմիկական ճառագայթների ինչ հոսք է անցնում
Մեր մթնոլորտված աչքերի միջով,
Երբ հանկարծակի նրանք դիպչում են ուրիշ աչքերի,
Եվ այս փոխադարձ ճառագայթումը
Վտանգավոր է մեր սրտի համար,
Թե օգտակար է
Հաշվում եք, հաշվում...
Հաշվեցեք հապա, թե մեր ափերով
Քանի կիլովատտ հոսանք ենք տվել
Երեխաների մազերին փափլիկ ու թաթիկներին,
Մեր սիրածների իրանին ճկուն,
Ուսերին նկուն մեր տատիկների,
Եվ մեր ստացածն ինչքան է պակաս
Կամ ինչքան ավել
Թե չէ հաշվում եք, հաշվում եք, հաշվում...
Հաշվեցեք, խնդրեմ, հաշվեցեք նաև,
Թե մեզնից գոնե մեկը իր կյանքում
Քանի կնոջ է տենչանքով նայել,
Քանիսին մաքուր մի հիացմունքով,
Քանիսին միայն եղբոր քնքշությամբ...
Նշեցեք նաև տեղերն այն կանանց,
Որ կարող էին մեզ խորունկ սիրել,
Բայց մենք այդպես էլ չհանդիպեցինք
Եվ թիվն ասացեք այն մանուկների,
Որ կարող էինք ունենալ կյանքում,
Բայց մենք չունեցանք ու չենք ունենա£
Եվ թիվը նաև այն մանուկների,
Որ պիտի մերը լինեին կարծես,
Բայց մերը չեղան...
Թե չէ հաշվում եք, հաշվում եք, հաշվում...
Մենք դեռ մի կարգին չգիտենք նույնիսկ,
Թե այդ ինչից է մարդը ծիծաղում,
Միմիայն մարդը,
Եվ ոչ մի ուրիշ կենդանի էակ
Դուք մեր ծիծաղի
Ալիքների թիվն ասացեք հապա,
Ցույց տվեք նրանց գույները պես-պես
Եվ քմծիծաղի ու քրքջոցի
Տարբերությունը հասկացըրեք մեզ...
Էլեկտրոնական ձեր գանգով հուժկու
Ու ճառագայթուն-անսպիտակուց-կիկլոպյան բիբով
Տարրալուծեցեք կարոտն էլ հապա,
Բաղադրեցեք այն ծուխն էլ անտես,
Որ անջատվում է միշտ այդ կարոտից
Եվ ուր է քաշվում...
Թե չէ հաշվում եք, հաշվում եք, հաշվում...
Այն թվականը նշեցեք հիմա,
Գեթ այն մոտավոր-մոտալուտ տարին,
Երբ որ, վերջապես, ազգերը խոցված
Պիտի ողջանան կամ ապաքինվեն,
Եվ վիրավորող ազգերն ստանան
Հատուցումն արդար ու չբեկանվող
Թե չէ' շատերը, քանի դար արդեն,
Հույսերը կտրած անողորմ աստծուց'
Սպասում են դեռ
Սպասում են դեռ
Դուք նոր աստվածներ նոր ժամանակի,
Սուտ դուրս չգայիք գեթ դուք, գոնե դուք...
Հաշվեցեք հապա ու թիվն ասացեք
Երկրներ կապող այն կամուրջների,
Որոնց վրայով
Կուզեինք նաև մենք անցած լինել,
Բայց դեռ չենք անցել
Ու չենք անցնելու...
Թիվը ցույց տվեք
Այն երազների և անուրջների,
Որ այս բառով են կոչվում աշխարհում
Լոկ այն պատճառով,
Որ չեն կատարվում...
Անկասկածելի թիվը նշեցեք այն կասկածների,
Ինչից մենք հաճախ հասունացել ենք,
Առավել հաճախ վաղաժամ թոշնել...
Ցույց տվեք գիծը հիասթափության,
Եվ հուսանք,
Որ դա գեթ չի ունենա ձևը կայծակի...
Եվ գիծը նաև հուսախաբության,
Որ մեր կյանքի հետ
Վայ թե հենց կազմի զուգահեռություն,
Իսկ զուգահեռը զուգահեռի հետ
Չի հատվում կարծեմ...
Եվ թիվն ասացեք
Մեր այն ժամերի, անթիվ-անհամար,
Որ ծանր ու թեթև ժամանակներում կորան-գնացին
Ինչ-որ հերթերի
Ու երթերի մեջ
Եվ ընթերցման մեջ այն բազմալեզու օրաթերթերի,
Որոնց սևաբոց գլխագրերից
Ամեն առավոտ
Հրանոթների կենտ աչքն է նայում մեր զույգ աչքերին,
Սուզանավերն են մեր տենչանքները հոգու մեջ սուզում,
Ջրածընային արկերն են ուզում
Մեր երակների կարմիր արյունից
Ճերմակ ջուր ծնել...
Այսքանից հետո պիտի որ հաշվեք
Եվ ասեք, թե դեռ քանի տոնն ատոմ ճեղքելուց հետո
Հեշտ կարելի Է այս Երկրագնդի միջուկն էլ ճեղքել
Պիտի որ հաշվեք,
Թե դեռ ինչ զենքեր ծնելուց հետո
Մայրը կզրկվի զավակ ծնելու կարողությունից
Թե այսքանն ասեք
Էլ հարկ չի լինի, որ ասեք նաև
Ծանրության չափը հավատազրկման:
Կմնա միայն, որ պարզաբանեք,
Թե ինչ հրաշքով
Հավատազրկման այդ բեռան ներքո
Մինչև վիզներս չենք խրված հողում սուր ցցի նման...
Բարեկամաբար ասացեք նաև.
Քանի տարին մեկ աշխարհ է գալու
Այն անդերսենյան մանուկը,
Որից
Թագավորները պիտի իմանան,
Որ մերկ են իրենք
Եվ խնդրեմ նաև ավելացըրեք.
Այդ իմանալով
Թագավորները
Ծածկում են արդյոք մերկությունն իրենց,
Թե շարունակում կրկին մերկ մնալ
Եվ հակառակը կամեցողներին
Կամ թե պարզապես ամաչողներին
Հարկադըրում են
Աշխարհում ապրել կապված աչքերով...
Եվ ասեք գուցե,
Թե բեթհովենյան խլությունն արդյոք
Չի կապվում բնավ
Այն ահագնացող պայթյունների հետ,
Որ կատարվում են հիմա աշխարհում
Եվ վեր աշխարհից
Ու թե կապ ունի, խնդրեմ, պարզեցեք.
Աշխարհը հիմա
Անթիվ-անհամար բեթհովեններով կըերջանկանա,
Թե կավելանա պարզապես թիվը խլացածների...
Հաշվեցեք նաև, մի վերջին անգամ,
Թե այդ ինչ ձևով,
Ինչ մեքենայի օգնությամբ բարի
Դեռ կարելի է մարդուն մարդ պահել
Եվ կամ նոր միայն մարդուն դարձնել Մարդ...
26.X.62 Երևան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ ՄիտտենՔննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ամենադիտված