Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Ձախողում Եվրոպայի, բայց ոչ Արևելյան գործընկերների համար

Հայկական Մամուլ

Արեւելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական օրակարգային հարցերին կանդրադառնան այսօր' երեկվա ընթրիքից հետո

Վիլնյուսն այսօր փաստացի ամրագրելու է, որ Արեւելյան գործընկերություն ասվածից առանձնակի բան դուրս չեկավ, թեեւ ձախողում ասելն էլ թունդ է ասված: Ձախողում չէի կոչի, քանի որ Արեւելյան գործընկեր երկրներում, այսպես թե այնպես, ստորագրելու թե նախաստորագրելու կամ ընդհանրապես ոչինչ չստորագրելու պարագայում էլ Եվրոպական միության ներգրավմամբ ու անմիջական աջակցությամբ որոշակի բարեփոխումներ, այդուհանդերձ, իրականացվել են, ինչը հաջողություն է եւ բնավ ոչ' ձախողում:

Հայաստանում, օրինակ, զգալի բարեփոխումներ են իրականացվել նույն Եվրոպական միության աջակցությամբ, ու թեեւ դրանց զգալի մասն իրականություն չի դառնալու, կյանքի չի կոչվելու' չնախաստորագրվող Ասոցիացման համաձայնագրի պարագայում, ակնհայտ է, որ գոնե որոշ արժեքային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ Հայաստանում կշարունակեն մնալ այն ուղղությամբ զարգացման ճանապարհին, որպիսին ձեւավորվել է ԵՄ աջակցությամբ' նույն Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Ձախողումը թերեւս կարելի է վերագրել հավակնություններին, հատկապես երբ դիտարկումն արվում է եվրոպական կողմից: Հավակնություններ, որոնց իրականություն դառնալու ճանապարհին կանգնել է պուտինյան Ռուսաստանը, եւ ինչպես ապացուցվեց, այսօր հյուսիսային այդ երկրի ղեկավարությունն ունի այնքան կարողություն, որ զուտ ռուսական մեթոդներով հասնի իր նպատակին:

Արեւելյան Եվրոպայի երկրների համար դեպի Արեւելք դուռը բաց պահելը նախ եւ առաջ մեծ կարեւորություն կարող էր հաղորդել հենց այդ երկրներին, սակայն ստեղծված իրավիճակում ավելի շուտ Արեւելյան գործընկերության երկրներին այս պատմության մեջ ներքաշած եվրոպացիներին այսօր մնում է որեւէ կերպ փրկել իրենց դեմքը, քանի որ ձախողված որակել սեփական ու այդքան գովերգված նախաձեռնությունը ոչ մեկին ոչ հաճելի, ոչ էլ օգտակար կլինի: Այսինքն' կարելի է սպասել, որ Եվրոմիությունը ինչ-որ նոր ձեւաչափով կամ այլ հարթակներում կփորձի առաջ տանել հարեւանության իր գաղափարը, միեւնույն ժամանակ, որոշ չափով հեռանալով Ռուսաստանի խանդին զոհ գնացող Արեւելյան գործընկերության գաղափարից:

Ռուսաստանը բրտորեն, սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, արդյունավետորեն «հետ կանգնեցրեց» ոչ միայն Հայաստանին, այլեւ Արեւելյան գործընկերության ամենամեծ կշիռ, ինչու չէ' նաեւ կարեւորություն ունեցող Ուկրաինային: Եվ հաշվի առնելով, որ նույն Ուկրաինայում էլ եվրոինտեգրմանը տրամագծորեն հակառակ գործընթացներ են արդեն մեկնարկել, դժվար է լավատես լինել եվրոպացիների այն հայտարարությունների առնչությամբ, թե 2014-ին Ուկրաինայի հետ Ասոցիացման համաձայնագիրը կստորագրվի:

«Ազգը» տեղեկացրել էր Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շատ հետաքրքրական օրակարգի մասին, որում առաջին օրը' նոյեմբերի 28-ին, ժամանումից եւ ոչ պաշտոնական ընթրիքից հետո այլ բան նախատեսված չէր: Սա, իհարկե, չի նշանակում, թե նախատեսված չէին ու չիրականացվեցին երկկողմ, բազմակողմ բազմաֆորմատ ու տարատեսակ հանդիպումներ, սակայն գագաթաժողովի եւ, ըստ այդմ, բոլորի մասնակցության ձեւաչափով ոչ մի այլ բան նախատեսված չէր:

Այսօր արդեն գագաթաժողովը կնախագահի Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը' Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարուզոյի հետ: Գագաթաժողովին կմասնակցեն նաեւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Քեթրին Էշթոնը, ընդլայնման ու եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ու առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտը: Ըստ լիտվական նախագահության պատրաստած օրակարգի, այսօր կլինեն ստորագրման արարողություններ' առանց մանրամասնելու, թե ինչ է ստորագրվելու եւ ում միջեւ: Այդուհետեւ հենց նստաշրջանն է, որին կհաջորդի մամուլի հաղորդագրությունը:

Մանրամասները' «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված