Փոքր բիզնեսի հարկման համակարգը վերանայվելու է
Հայկական Մամուլ
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխության առաջարկի վերաբերյալ երեկ կառավարությունը վերջնական որոշում չընդունեց: Ըստ առաջարկիՙ առեւտրական եւ արտադրական գործունեությունից ստացվող եկամտի համար շրջանառության հարկի ներկայումս սահմանված 3,5 տոկոս դրույքաչափը պետք է նվազեցվեր մինչեւ 2,5 տոկոս: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգի հնարավոր վերանայումը պետք է կատարվի համակարգային ձեւով: Նա հանձնարարեց պետեկամուտների կոմիտեի փոխնախագահին ներկայացնել համապատասխան հաշվարկները, որից հետո կազմակերպել քննարկում գործարար շրջանակների մասնակցությամբ, հրավիրելով նաեւ առաջարկ կատարած պատգամավորին:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը