Ինչո՞ւ գործարարները չեն օգտվում շահութահարկի մասով արտոնությունից
Հայկական Մամուլ
«Շահութահարկի մասին» օրենքում փոփոխության առաջարկ էին ներկայացրել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկել են սահմանել, որ գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է' նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի 100 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 50 տոկոսի չափով' ներկայումս գործող 30 տոկոսի փոխարեն: Հիմնավորումն այն է, որ օրենքի գործողության մոտ ութ ամսվա ընթացքում ոչ մի գործարար չի դիմել նշված արտոնությունից օգտվելու խնդրանքով եւ գուցե 30 տոկոսի արտոնությունը չի՞ ապահովում անհրաժեշտ արդյունքը: Կառավարությունը, երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ նպատակահարմար չհամարեց պատգամավորների առաջարկության ընդունումը, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց էկոնոմիկայի նախարարությանըՙ տնտեսվարողներին հասցնել օրենքով սահմանված արտոնության էությունը: Նա նաեւ առաջարկեց նիստին մասնակցող Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ գործարարները չեն օգտվում այս արտոնությունից եւ ի՞նչ անել, որպեսզի օգտվեն:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը