Նախարարության ճոխ ճաշկերույթն ու 18 հազարական դրամ նպաստները
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է, որ Արմեն Մովսիսյանի ղեկավարած էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը բավական «էկոնոմ» է ճաշկերույթների հարցում: Սա թերևս հասկանալի է, քանի որ այդ ճաշկերույթների գումարների համար նրանք վճարում են ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից:
Այս ամսվա միայն երկու ճաշկերույթի համար, երկուսն էլ «Բելաջիո» ռեստորանում, 740 հազար դրամ է ծախսվել: Ընդ որում, դրանք տրվել են երկօրյա ընդմիջմամբ՝ 5-ին և 7-ին:
Ընդհանրապես, նման ճոխ ճաշկերույթներն ընդունված են գրեթե բոլոր գերատեսչություններում, և հայրենի կառավարությունը սա գումարների փոշիացում չի համարում: Մինչդեռ բոլորովին վերջերս, նույն կառավարության որոշմամբ, ավելորդ համարվեցին գործազրկության համար հատկացվող 18 հազարական դրամ նպաստները:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը