Կստեղծվի նոր ուժ` «Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան»
Հայկական Մամուլ
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության շուրջ կրքերը թեժանում են։ Մի քանի տարի առաջ պառակտված կուսակցությունը թեև չմիավորվեց, բայց իրավական ատյաններով կուսակցությունը ղեկավարելու իրավունք ստացավ Սեդրակ Աճեմյանի թիմը, որի ատենապետի պաշտոնում երեկ ընտրվել է վարչապետի օգնական Նարեկ Գալստյանը` ազատվելով օգնականի պաշտոնից և փոխարինելով Գևորգ Պերկուպերկյանին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ընդամենը մի քանի օր առաջ նրանք հերքում էին Նարեկ Գալստյանի՝ ՍԴՀԿ նախագահի թեկնածու լինելու հանգամանքը: Այժմ ՍԴՀԿ՝ Հայ ազգային կոնգրեսին հարող թևը, Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, որոշել է ստեղծել նոր ուժ՝ «Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան»։
Այս թիմի մեջ կընդգրկվեն Գուրգեն Եղիազարյանի և ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի մերձավորները՝ Եղիազարյանի որդին, քույրը, Լյուդմիլա Սարգսյանի մտերիմները, ընկերուհիները, ինչպես նաև վարորդը։
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը