Տիգրան Սարգսյանը մերժել է Վարդան Ղուկասյանի հրավերը
Հայկական Մամուլ
Նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով Շիրակի մարզ մեկնած վարչապետ Տիգրան Սարգսյանին նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է սպասել: Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների՝ վարչապետի՝ Գյումրի այցելության ընթացքում Ղուկասյանը նրան հրավիրել է իր գրասենյակ՝ տեղում ներկայացնելու, որ ինքն ու իր թիմը դեռ շարունակում են աշխատել հանուն Գյումրու: Ղուկասյանը ակնկալիք է ունեցել, որ իրեն կտրամադրեն Գյումրու քաղաքապետարանի նախկին շենքի որեւէ հարկաբաժին, եւ ինքն այսպիսով իրագործած կլինի երկրորդ քաղաքապետարան հիմնելու իր նկրտումները:
Սակայն Ղուկասյանի ծրագրած հրավերը վարչապետը մերժել է՝ մարելով Գյումրու հանդեպ ինչ-ինչ իրավունքներ վերականգնելու նախկին քաղաքապետի հերթական հույսը: Ի դեպ, այս լուրերին որեւէ մեկնաբանություն տալ Վ. Ղուկասյանը հրաժարվեց՝ ասելով. «Հարկ չեմ համարում նույնիսկ պատասխանել»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը