Սերժ Սարգսյանի կորտեժը «սիգնալներով» ուղեկցելը արդեն ակնհայտորեն դառնում է բարի ավանդույթ
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանի կորտեժը «սիգնալներով» ուղեկցելը արդեն ակնհայտորեն դառնում է բարի ավանդույթ: Կորտեժի երթևեկը աոանց խոչընդոտների կազմակերպելու համար ՀՀ ճանապարհային ոստիկանությունը բավական երկար ժամանակով փակում է ամբողջական փողոցներ, ու աոանց այդ էլ խցանումներով լեցուն Երևանը դաոնում է ընդհանրապես անանցանելի:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՃՈ աշխատակիցների կողմից Սերժ Սարգսյանի կորտեժի համար փակված խաչմերուկներում սպասող վարորդներն էլ սկսում են «սիգնալ» տալ:
«Երբ այդ մասին մեզ պատմում էին ականատեսները, մեզ թվում էր, թե նրանք մի քիչ չափազանցնում են: Բայց երեկ մեր թղթակիցը ինքն է հայտնվել կորտեժին «համբերատար» սպասող հարյուրավոր վարորդների մեջ և համոզվել, որ ոչ մի չափազանցություն չկա: Երեկ ժամը 13-ին մոտ, երբ Մաշտոց-Պարոնյան խաչմերուկի վրա ճանապարհային ոստիկանները դադարեցրեցին երթևեկությունը՝ ճանապարհը տալով Սերժ Սարգպանի կորտեժին, սպասող վարորդների սիգնալները մի այնպիսի աղմուկ բարձրացրեցին, որ դա դժվար է նկարագրել»,-գրում է թերթը:
Մանրամասները' «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը