Եվրամիության փաստարկները չեն համոզում Ուկրաինայի նախագահ Յանուկովիչին
Աշխարհ
Եվրամիության երկրների առաջնորդները չկարողացան համոզել Ուկրաինայի ղեկավարությանը ստորագրել Կիևի կողմից սառեցված ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի առաջին օրվա ընթացքում. գրում է AFP-ն` հղում կատարելով Լիտվայի նախագահին:
«Եվրամիության փաստարկները չհասան նախագահ Յանուկովիչին: Մենք դեռևս չենք տեսնում, որ նրա դիրքորոշումն այդ հարցում փոխված լինի»,-ասել է նա գործակալությանը:
Նշենք, որ անցյալ շաբաթ Ուկրաինայի կառավարությունը որոշել էր կասեցնել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքները, ինչը սուր քննադատություն էր առաջ բերել եվրոպական երկրների կողմից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն