AS. «Ռեալը» պատրաստ է հրաժարվել Սերխիո Ռամոսից
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, հնարավոր է, լքի թիմը ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ունեցած խնդիրների պատճառով:
Ինչպես տեղեկացնում է As-ը, իսպանական ակումբը պատրաստ է հրաժարվել 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից 65 մլն եվրոյի դիմաց:
Պերեսի և Ռամոսի միջև խնդրի պատճառը ֆուտբոլիստի` ավելի բարձր աշխատավարձ ստանալու ցանկությունն է:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մադրիդյան թիմը Ռամոսի հետ բանակցությունները պատրաստ է սկսել 2015-ից ոչ շուտ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում