«Արսենալն» ամենաշատն է վաստակել Չեմպիոնների լիգայում
Սպորտ
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 5 տուրի արդյունքում մրցաշարի ամենաշատ եկամուտ ստացած ակումբը Լոնդոնի «Արսենալն» է: Ներկայումս լոնդոնցիների եկամուտը կազմում է 14,7 մլն եվրո. տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Երկրորդ տեղը կիսում են «Բազելն» ու «Միլանը»՝ 13,7-ական մլն եվրո:
4-րդ տեղում մրցաշարի գործող չեմպիոն «Բավարիան» է՝ 13,6 մլն, 5-րդ տեղում գտնվում է միանգամից երեք ակումբ՝ «Զենիթը», «Ստյաուան» և «Շալկեն»՝ 13,2 -ական մլն եվրո:
«Ռեալի» և «Ատլետիկոյի» եկամուտը կազմել է 13,1-ական մլն եվրո:
Կատալոնական «Բարսելոնան» 12,1 մլն եվրոյով 14-րդ տեղում է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում